Անգլիական գրանդը ցանկանում է «գողանալ» Բարսայի 150 միլիոնանոց երազանքը
Բարսելոնայի նպատակներից մեկը հարձակվողի առումով կարող է բախվել անսպասելի խոչընդոտի, քանի որ Fichajes-ի վերջին հաղորդագրությունների համաձայն՝ Չելսին պատրաստվում է ահռելի առաջարկ անել Խուլիան Ալվարեսի համար` մոտ €150 միլիոն։ Նրա առաջխաղացումը վերջին տարիներին ուղղակի տպավորիչ է եղել։
Հարձակվողի պայամանգիրը Ատլետիկո Մադրիդի հետ գործում է մինչև 2030 թվականը։ Բարսան ամիսներ շարունակ ուշադիր հետևել է Խուլիանին, տեսնելով նրան որպես Ռոբերտ Լևանդովսկիի իդիալական փոխարինող, քանի որ այս մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը արդեն գրանցել է 9 գոլ և 4 գոլային փոխանցում՝ Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում։

Սակայն ակումբի ֆինանսական վիճակը շարունակում է մնալ խոչընդոտ։ Պրեմիեր Լիգայի հզոր թիմի, օրինակ՝ Չելսիի հետ մրցակցելը, հատկապես €150 միլիոնի գործարքի դեպքում, պարզապես անհնար կլինի, եթե Բարսան չանի զգալի վաճառքներ։
Ատլետիկո Մադրիդի համար իրավիճակը պարզ չէ։ Չնայած այդ չափի առաջարկը դժվար է անտեսել` թիմի ամենաուժեղ խաղացողներից մեկի կորուստը կհարվածի իրենց հարձակողական կառուցվածքին և կստիպի բարդ որոնումներ անել իրեն փոխարինելու համար։
