Ակումբ
Բարսայի աստղային հարձակվողը մերժել է Սաուդյան Արաբիային
Ռաֆինյան վերջին օրերին կրկին հայտնվել է Արաբական ակումբների թիրախում։ Այնուամենայնիվ, բրազիլացին որևէ կասկած չունի, որ կշարունակի մնալ Բարսելոնայում։ Արաբական լիգայի միլիոնները առայժմ չեն կարողանում համոզել Ռաֆինյային լքել Բարսելոնան։ Բացի այդ էլ Ռաֆինյան պայմանագիր ունի Բարսայի հետ մինչև 2028թ.։
Բրազիլացին սոցիալական ցանցերից մեկում հրապարակում է կատարել` ժխտելով իր տեղափոխություը Արաբիա։ Այս մասին հայտնում է fichajes-ը։ Ռաֆինյան Բարսայի համար դարձել է կարևորագույն խաղացողներց մեկը, և իր բացակայությունը մեծ խնդիրներ կստեղծեր ակումբում։

2022-ին Բարսելոնա գալուց ի վեր, հարձակվողը 155 խաղում խփել է 58 գոլ և կատարել 51 գոլային փոխանցում։ 24/25 մրցաշրջանում միայն Մոհամեդ Սալահն էր կարողացել կրկնել նրա ցուցանիշները Եվրոպայում։
