Պաշտոնական. Ո՞րն է Ռաֆինյայի բացակայության իրական պատճառը
Բարսելոնան այս երեկո կմրցի Ռեալ Սոսիեդադի դեմ՝ նպատակ ունենալով վերականգնել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարի իր չորս միավորանոց առավելությունը։
Խաղից առաջ հիմնական նորությունն է Ռաֆինյայի բացակայությունը։ Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ընդգրկված չէ այն հայտացուցակում, որը Բարսելոնան հրապարակել է հանդիպումից առաջ։
Այնուամենայնիվ, կատալոնական ակումբը պաշտոնապես պարզաբանել է Ռաֆինյայի բացակայության պատճառը։
Ինչու՞ է Ռաֆինյան բաց թողնում Ռեալ Սոսիեդադի դեմ հանդիպումը
Բարսելոնան հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն՝ նշելով, որ Ռաֆինյան չի մասնակցի հանդիպմանը կանխարգելիչ նկատառումներով։
Ակումբի տեղեկացմամբ՝ բրազիլացին աջ ազդրում հարվածից առաջացած անհանգստություն ունի, ինչի պատճառով որոշում է կայացվել նրան չընդգրկել խաղի հայտացուցակում։
«Առաջին թիմի ֆուտբոլիստ Ռաֆինյան չի մասնակցում Ռեալ Սոսիեդադի դեմ խաղին՝ կանխարգելիչ նպատակով՝ աջ ազդրում ստացած հարվածի պատճառով», – նշված է ակումբի սոցիալական ցանցերում տարածած հայտարարությունում։
Կատալոնական ակումբը չի ցանկանում ռիսկի դիմել Ռաֆինյայի առողջության հետ կապված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցաշրջանի առաջին կեսում ֆուտբոլիստը արդեն վնասվածքային խնդիրներ ուներ։
Ռաֆինյայի վերադարձը լիարժեք մարզավիճակ ակնհայտորեն դրական ազդեցություն է ունեցել թիմի խաղի վրա՝ Բարսելոնային դարձնելով առավել արդյունավետ հարձակման գծում։ Այդ ազդեցությունն արտահայտվում է նաև վիճակագրությամբ․ Լիդս Յունայթեդի նախկին ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում արդեն ունի 11 գոլ և 5 գոլային փոխանցում։
Ռաֆինյայի բացակայության պայմաններում հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ձևավորելու հարձակման գիծը։ Հնարավոր է մեկնարկային կազմում հանդես գան Դանի Օլմոն և Ֆերմին Լոպեսը, սակայն Մարկուս Ռեշֆորդի մասնակցությունը նույնպես ամբողջությամբ բացառված չէ։
