Ֆլիկը կորցրել է համբերությունը․ պաշտպանի ապագան Բարսելոնայում հարցականի տակ է
Բարսելոնայում պատրաստվում են լուրջ պաշտպանական փոփոխությունների։ Ըստ Fichajes-ի՝ թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պահանջել է Ռոնալդ Արաուխոյի հեռացումը, ինչը կարող է կարևոր դեր խաղալ ակումբի ամառային վերակառուցման ընթացքում։
Զեկույցում նշվում է, որ Ֆլիկը համոզված չէ Արաւխոյի խաղային որակներով՝ նրա մրցակցային վերադարձից հետո։ Եթե նախկինում ուրուգվայցի կենտրոնական պաշտպանն ընկալվում էր որպես պաշտպանական հենասյուն, ապա այժմ մարզչական շտաբի ներսում աճել են մտահոգությունները նրա հուսալիության, խաղային հասանելիության և ընդհանուր ազդեցության վերաբերյալ։
Չնայած նախագահ Ժոան Լապորտան կոչ է արել համբերատար լինել, սպորտային տնօրեն Դեկուն և մարզչական շտաբը, ըստ աղբյուրի, այլ կարծիքի են։ Նրանց կարծիքով՝ Արաուխոյի փուլը Բարսելոնայում մոտենում է ավարտին, իսկ աշխատավարձային բեռի թեթևացումը դարձել է առաջնահերթություն։
Ինյիգո Մարտինեսի հեռացումից հետո ակնկալվում էր, որ Արաուխոն կդառնա պաշտպանության առաջատարը, սակայն նրա ներդրումը չի արդարացրել սպասելիքները։ Բարսելոնան այժմ փնտրում է կենտրոնական պաշտպան, ով կարող է ապահովել կայունություն և առաջնորդություն ամբողջ մրցաշրջանի ընթացքում։
Քանի որ Բարսելոնան պայքարում է բոլոր խոշոր տիտղոսների համար, Ֆլիկը, ըստ տեղեկությունների, գերադասում է այն ֆուտբոլիստներին, ովքեր վստահություն են վաստակում ամենօրյա աշխատանքով և կայուն խաղով բարձր ճնշման պայմաններում։
Այս պահին Արաւխոյի կարգավիճակն այլևս անձեռնմխելի չէ։ Եթե տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա Բարսելոնային կարող է սպասել վճռական ամառ՝ դժվար, բայց անհրաժեշտ հրաժեշտներով։
