ad-banner-1

Տեր Շտեգենը ցանկանու՞մ է հեռանալ Բարսելոնայից

Մարկ-Անդրե տեր Շտեգենի ապագան ամենաքննարկվող թեմաներից է վերջին շրջանում. գերմանացուն խաղաժամանակ է պետք, որպեսզի մասնակցի գալիք աշխարհի առաջնությանը, սակայն Ժոան Գարսիայի ժամանումից հետո Ֆլիկի դիրքորոշումը պարզ է` Բարսելոնայի 1-ին համարը Գարսիան է։

Տեր Շտեգենը տարբեր ակումբներ էր դիտարկում, որպեսզի ձմռանը տեղափոխվի և, Sport-ի տեղեկություններով, Մարկը պատրաստ է տեղափոխվել կատալոնական մեկ այլ ակումբ` Ժիրոնա։

Սակայն տեր Շտեգենի համաձայն լինելը չի նշանակում, որ գերմանացին պատրաստ է այնպիսի զիջումների գնալ, ինչպիսինն է աշխատավարձի իջեցումը։ Սա ամենամեծ խնդիրն է, որովհետև Ժիրոնան չի կարող Բարսայի պահանջած 20-25% աշխատավարձը վճարել։

Այնուամենայնիվ, եթե տեր Շտեգենը ցանկանա գնալ Ժիրոնա, կապտանռնագույնները պատրաստ են լուծումներ գտնել, քանի որ Մարկը համարվում է Բարսայի լեգենդ։ Նույնիսկ այն դեպքում, երբ գործարքը ֆինանսապես ձեռնտու չլինի ակումբը որոշ սահմաններում զիջումների կգնա։

Hovo

Հեղինակ՝ Hovo