Ակումբ
Ե՞րբ կվերադառնա Արաուխոն
Չեմպիոնների լիգայում Չելսիի դեմ 3-0 պարտությունը կապվում էր Ռոնալդ Արաուխոյի հետ, քանի որ առաջին խաղակեսի վերջում կարմիր քարտ ստանալով՝ հեռացվեց խաղադաշտից։ Դրանից հետո ֆուտբոլիստն ակումբին խնդրեց, որ ժամանակ տրամադրեն, որպեսզի հոգեբանական խնդիրներից վերականգնվի։
Արաուխոն այս դադարի ընթացքում կնոջ հետ մի քանի օրով մեկնել էր Իսրայել` հոգևոր հանգսիտ անցկացնելու, և հետո գնացել էր Ուրուգվայ` ընտանիքի հետ լինելու համար։
Ըստ Sport-ի` Արաուխոն ամսի 29-ից սկսել է մարզվել Բարսելոնայի մարզաբազայում իր թիմակիցների հետ, և ակնկալվում է, որ նա մարզավիճակ կհավաքի։ Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ ֆուտբոլիստը միանգամից խաղադաշտ է դուրս գալու։ Ըստ աղբյուրի՝ պաշտպանը Էսպանյոլի դեմ դերբիին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի։
