
Լա լիգա
Տեբասը՝ Բարսա-Վիլյառեալը ԱՄՆ-ում անցկացնելու մասին
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ներկա էր «El Sentido» վավերագրական ֆիլմի պրեմիերային, որը պատմում է LALIGA GENUINE շարժման մասին։
Տեբասը, առիթից օգտվելով, կրկին խոսել է Վիլյառեալ-Բարսելոնա խաղը Մայամիում անցկացնելու որոշման մասին․
«Եվրոպան հետաքրքիր աշխարհամաս է, ամերիկյան ֆաստ ֆուդով լի է, բայց տարին մեկ անգամ ԱՄՆ-ում խաղ անցկացնել չենք ուզում։ Մենք կարծում ենք, որ տարեկան մեկ անգամ դրսում խաղ անկացնելով` հարգանք ենք ցույց տալիս աշխարհի շուրջ բոլոր երկրպագուներին»։
Տեբասը նաև նշել է, որ սա մշակույթի տարածում է, քանի որ նրանք Ամերիկա տարել են կրոնը, լեզուն, համալսարանը և այլն։