ad-banner-1

Ռեալ Մադրիդի լեգենդը հիացած է Բարսելոնայի աստղով

Հազվադեպ է պատահում, որ Ռեալ Մադրիդի լեգենդը բացահայտ հիացմունք հայտնի Բարսելոնայի ֆուտբոլիստի հանդեպ։ Սակայն հենց դա է արել աշխարհի ամենահարգված ֆուտբոլային կերպարներից մեկը՝ Զինեդին Զիդանը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Festival dello Sport-ի շրջանակներում Զիդանից հարցրել են, թե որ խաղացողներն են այս պահին գրավում նրա ուշադրությունը։ Առանց երկմտելու նա նշել է Բարսայի 18-ամյա աստղին․ «Անկախ դիրքից՝ այն խաղացողը, ով ինձ հուզում է ամեն անգամ, երբ դիպչում է գնդակին, Լամին Յամալն է։ Անցած տարի Չեմպիոնների լիգայում՝ Սան Սիրոյում Ինտերի դեմ խաղում, նա ամեն ինչ արեց ինքնուրույն։

Հետո հիշում եմ Վիտինիային կամ Ժոաո Նեվեշին․ նրանք երբեք չեն կորցնում գնդակը», — ասել է Զիդանը։

Սա առաջին անգամը չէ, երբ Զիդանը նման բարձր գնահատական է տալիս Յամալին։ Դեռ այս տարվա մայիսին, հասարակական միջոցառման ժամանակ, նա նույնքան հստակ էր արտահայտվել․ «Երբ նրան տեսնում ես խաղադաշտում, օրինակ՝ Ինտերի դեմ կիսաեզրափակչում, երկրորդ խաղակեսում… իմ կյանքում նման բան չէի տեսել։ Նա դաշտում ամբողջովին գերիշխում էր։ Սա հիասքանչ է՝ տեսնել նրան այդ ձևով խաղալիս։

Մենք բոլորս հաճույք ենք ստանում նրանից, և հենց այդ պատճառով Լամինը այն ֆուտբոլիստն է, որին արժե հետևել», — նշել էր Զիդանը։

Աղբյուր․ SPORT

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։