
Լապորտա․ Բարսան կառավարելու համար պետք է սիրես այն գժի պես
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան ծավալուն հարցազրույց է տվել՝ պատասխանելով ոչ այդքան խիստ ֆուտբոլային հարցերի, որի առաջին մասը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։
«Սիրում եմ լինել Բարսայի նախագահը, թեպետ շատերը կարող են այդ գործն ավելի լավ անել։ Ես միշտ պատրաստ եմ եղել օգնել ակումբին դժվար պահերին։ Ինձ ոգևորում է երկրպագուներին նորից ուրախ տեսնելը։
Բարսայի նախագահը միշտ պետք է ճշմարտությունն ասի, քանի որ այս ակումբը միայն մեկ խոսք ունի։ Դու չես կարող վստահել բոլորին, բայց բոլորը պետք է վստահեն քեզ, և դրա համար, պետք է միշտ ասել ամեն ինչ հստակ։
Բարսան կառավարելու համար պետք է սիրես այն գժի պես, ծառայես մարդկանց, ակումբի շահերը քոնից բարձր դասես։ Դա ուժի մասին չէ, այլ պատասխանատվության, անկեղծության և սրտի։
Բարսան ավելին է, քան ակումբ, քանի որ ներկայացնում է Կատալոնիան, բայց այն նաև համաշխարհային բրենդ է։ Լինել նախագահը, նշանակում է ընդունել բազմազանությունը՝ բոլոր գաղափարախոսությունները, բոլոր երկրպագուներին, բոլոր մարդկանց, ովքեր իրենց սրտում կրում են Բարսան։
Դու պետք է սիրես ֆուտբոլը Բարսայի նախագահը լինելու համար։ Երբեք չես կարող իմանալ ավելին, քան մարզիչը կամ սպորտային տնօրենը, բայց պետք է ապրես և շնչես ֆուտբոլով, որպեսզի հասկանաս՝ ինչ է դա նշանակում»։