
Ակումբ
Լապորտա. Եթե Աստված կա, ապա նա կուլե է
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան անկեղծ հարցազրույց է տվել, որտեղ խոսել է ոչ այդքան ֆուտբոլային հարցերի մասին։
«Ես կրքոտ եմ և արագ բռնկվող, երբ բարկանում եմ։ Ես շամպայնի շշի պես եմ՝ պայթում եմ, բայց դա արագ անցնում է։ Նեղացկոտ չեմ, չես կարող ապրել կյանքը՝ վիրավորանքները պահելով։
Նախընտրում եմ սեքսը՝ փողի փոխարեն։ Այլևս ոչինչ չունեմ ասելու։ Սեքսն առողջություն է։
Ես հավատում եմ Աստծուն։ Նա օգնում է ինձ հավատալ, թեպետ ես Կաթոլիկ եկեղեցու հետևորդ չեմ։ Դրախտն ինձ համար այն տեղն է, որտեղ ամեն հինգ րոպեն մեկ Բարսան գոլ է խփում Մադրիդին։ Եթե Աստված կա, ապա նա կուլե է»։