Բարսան ցանկանում է գրանցել իր խաղացողին
SPORT-ի տվյալներով ՝ Բարսելոնան գնալով ավելի է ոգևորվում Ռեշֆորդի տրանսֆերով։ Պետք է նշել, որ Բարսելոնան կարող է անգլիացի հարձակվողին գրանցել մոտ 30 միլիոն եվրոյի դիմաց, ինչը համարվում է մեծ հնարավորություն՝ հաշվի առնելով նրա մարզավիճակը։
Մինչ այժմ Ռեշֆորդը տպավորել է մարզչական անձնակազմին և ղեկավարությանը իր վերաբերմունքով և խաղով, խփելով երեք գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։ Սակայն Բարսայի սպորտային տնօրեն Դեկուն մի քանի հարցազրույցներում կրկնել է, որ Բարսելոնան բանակցություններ չի սկսի Մանչեսթեր Յունայթեդի հետ, մինչև լիովին վստահ չլինի իր ծրագրերի հարցում։

Առայժմ նրանք ցանկանում են հետևել Ռեշֆորդի կայունությանը առաջիկա ամիսների ընթացքում, նախքան մշտական տեղափոխության մասին որոշում կայացնելը։ Նրա պրոֆեսիոնալիզմը և թիմին արագ հարմարվելը լավ տպավորություն են թողել մարզչական անձնակազմի վրա, և ներսում աճում է համոզմունքը, որ նա կարող է դառնալ արժեքավոր երկարաժամկետ ձեռքբերում։ Իսկ հարձակվողն էլ իր հերթին վայելում է կյանքը Կատալոնիայում և վճռականորեն տրամադրված է համոզել ակումբին, որ արժանի է մնալուն։
Կարևոր է նշել, որ Ռեշֆորդի պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսը։ Եթե մշտական տեղափոխությունը տեղի ունենա, խաղացողը պետք է ֆինանսական ճշգրտումներ կատարի Բարսայի հետ։
