ad-banner-1

Բարսան և Ռեալը նոր միջազգային մրցաշար են ստեղծում

Մադրիդի Ռեալը ակտիվորեն առաջ է մղում Սուպերլիգայի գաղափարը՝ որպես Չեմպիոնների լիգային հակակշիռ։ Առայժմ Ֆլորենտինո Պերեսին հաջողվել է ավելի համեստ մրցումներում ապահովել Բարսելոնայի աջակցությունը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Պորտուի նախագահ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարել է, որ իսպանական գրանդների, ինչպես նաև պորտուգալական ֆեդերացիայի ներկայացուցիչների կողմից ջերմորեն է ընդունվել Պիրենեյան թերակղզու Սուպերգավաթի ստեղծման գաղափարը, որն արդեն անցկացվում է տարբեր մարզաձևերում։ Ակումբի ղեկավարը որևէ կոնկրետ տեղեկություն չի բացահայտել պոտենցիալ մրցաշարի վերաբերյալ։

«Եթե մտածենք ֆուտբոլից բացի այլ մարզաձևերի մասին, ապա մենք ունենք մրցումների տարբեր ձևաչափեր, օրինակ՝ Պիրենեյան թերակղզու Սուպերգավաթը և անդրսահմանային լիգաները։ Ես հավատում եմ, որ ֆուտբոլը շարժվում է այս ուղղությամբ։ Իմ մանդատի սկզբում ես մարտահրավեր նետեցի Պեդրու Պրոենսային և այլ հայտնի պորտուգալացի և իսպանացի ֆուտբոլիստների։ Հիմա մենք բոլորս գագաթին ենք, բայց այդ «վիրուսը» մնացել է։ Գաղափարը լավ է ընդունվել Ատլետիկոյի, Ռեալի, Բարսելոնայի, Բենֆիկայի, Սպորտինգի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից», – հայտարարել է Վիլլաշ-Բոաշը։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։