ad-banner-1
Բարսա–Բարսելոնա

Բարսայի ֆուտբոլիստները գոհ չեն ակումբի որոշումից

Հաշված օրեր առաջ UEFA-ն հրապարակեց Վիլյառեալ-Բարսելոնան Մայամիում անցկացնելու որոշման հաստատումը։ Դա, ըստ շրջանառվող լուրերի, ակումբին կբերի 5 միլիոն եվրոյի եկամուտ։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Լա Լիգայի խաղը օտար երկրում անցկացնելը որոշ ակումբների դուր չեկավ, և կան ֆուտբոլիստներ, որոնք ևս համամիտ չեն տվյալ որոշմանը։

Ըստ Marca-ի` Բարսայի խաղացողները ուրախ չեն այդ որոշումով, նույնիսկ Ֆրենկի դե Յոնգը հրապարակայնորեն քննադատել է Բարսելոնայի ղեկավարությանը։

«Ինձ դուր չի գալիս։ Հասկանում եմ ակումբների ֆինանսական հեռանկարը, որոնք, հաստատապես, կշահեն դրանից և իրենց բրենդը կտարածեն աշխարհով մեկ, բայց ես չէի անի»,- ասել է հոլանդացին։

Ֆուտբոլիստները ուրախ չեն մեծամասամբ ճանապարհորդության տևողության պատճառով, որովհետև բացի Մայամի գնալ-գալուց, նրանք պետք է հունվարին Իսպանիայի սուպերգավաթի շրջանակում գնան Յեդա` Սաուդիան Արաբիա։

Hovo

Հեղինակ՝ Hovo