ad-banner-1
լապորտա

Լապորտայի կոշտ արձագանքը Դե Յոնգի խոսքերին

Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի խոսքերին, ով դժգոհել էր Լա Լիգայի 17-րդ տուրի՝ Վիլյառեալի դեմ խաղը ԱՄՆ֊ում անցկացնելու որոշումից.

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«ՈւԵՖԱ-ն և Լա Լիգան համաձայնել են այս որոշման հետ։ Մենք կխաղանք այնտեղ, որտեղ մեզ կասեն։ Ամեն մեկը իր կարծիքն ունի, և ես հարգում եմ դա։ Բարսան կխաղա Մայամիում։ Մեզ համար ԱՄՆ-ն զարգացող շուկա է, շատ կարևոր շուկա։ Ամառային շրջագայությունների ընթացքում մենք մի շարք համագործակցության համաձայնագրեր ենք ստորագրել։ Այս խաղը կօգնի մեզ այդ կապերը ամրապնդելու համար», — Լապորտայի խոսքերն է փոխանցում Cope

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ իսպանական ակումբները այս խաղի շնորհիվ կվաստակեն մոտ 5–6 միլիոն եվրո։

Mari

Հեղինակ՝ Mari