
Բարսելոնան կապ է հաստատել 16-ամյա ծագող աստղի հետ
Լրագրող Սեզար Լուիս Մերլոյի փոխանցմամբ, Բարսելոնան սկսել է բանակցել մեքսիկացի 16-ամյա հրաշամանուկ Գիլբերտո Մորայի հետ:
Բարսան ֆուտբոլիստի ձեռքբերման համար ոտք է մեկնում Եվրոպական և մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող ակումբների հետ:
Մորայի ծառայություններով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Մադրիդի Ռեալը, Ման. Յունայթեդը, Այաքսը, Արսենալը և նույնիսկ Ինտեր Մայամին, որտեղ այժմ հանդես է գալիս Լիոնել Մեսսին:
Մորան ձախ վինգեր է և կարող է հանդես գալ այդ դիրքի ողջ երկայնքով: Նրա ուժեղ կողմը իր աջ ոտքն է, բայց կարող է իրեն հիանալի դրսևորել նաև ձախ ոտքով: Մեքսիկացին օժտված է արագությամբ և մեկը մեկի դիմաց գերազանց կողմնորոշվելու ունակությամբ, որը նրան դարձնում է շատ վտանգավոր հարձակման գծում:
Մերլոյի ներկայացուցիչը Ռաֆայելա Պիմենտան է, ով նաև Էրլինգ Հոլանդի գործակալն է:
Կարևոր է ընդգծել նաև, որ ըստ FIFA-ի` ֆուտբոլիստը չի կարող տեղափոխվել եվրոպա մինչ 18 տարեկան լրանալը:
Եթե Մորայի հետ բանակցությունները հաջող ընթանան, ապա նա Բարսայում իր հարձակման ողջ ներուժով կարող է դառնալ կարևոր և մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: