
Պեդրի. «Այսօրվա նման վատ խաղ դեռ չենք ունեցել»
Կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Պեդրին Սևիլյայից կրած պարտությունից հետո (1-4) շատ ինքնաքննադատ էր Mundo Deportivo-ին տված հարցազրույցում.
«Սարսափելի է։ Այսօրվա նման վատ խաղ չենք ունեցել։ Պետք է հետևողական լինել, վերականգնել ուժերը, իսկ նրանք, ովքեր գնում են հավաքականներ, փորձեն խաղալ այնտեղ։ Բայց երբ վերադառնանք, պետք է մտածենք ու լուծենք հարցը, որպեսզի սա այլևս չկրկնվի»։
Նույնիսկ Պեդրին չկարողացավ փրկել թիմին վերահաս պարտությունից։ Կապտանռնագույնները ծանր դաս ստացան Սանչես Պիսխուանում մինչև ազգային հավաքականների դադարն ու ավարտեցին բարդ շաբաթը երկու պարտություններով՝ ՊՍԺ-ի դեմ 1-2 հաշվով և Սևիլյայի դեմ 4-1 հաշվով։
Ելույթները հեռու էին Բարսելոնայի պահանջվող գերազանցությունից. Սևիլյայի դեմ պարտությունը ցույց տվեց, որ թիմը պետք է բծախնդիր լինի, հատկապես Լիգայի լավ մեկնարկից հետո, քանի որ սա թույլ չի տալիս Ֆլիկի թիմին վերականգնել առաջատարությունը՝ հաջորդ երկու շաբաթների ընթացքում։
Խաղի մասին Պեդրին նշեց. «Առաջին կեսում մեզ պակասում էր ինտենսիվությունը և համախմբվածությունը։ Մեր հարձակողական խաղը նույնպես բավարար չէր և պետք է աշխատենք, որպեսզի հաջորդ հանդիպումներում ավելի լավ հանդես գանք»։
Լևանդովսկու չիրացրած 11-մետրանոցը ևս Պեդրին մեկնաբանեց. «Դրանք դրվագներ են, որոնք որոշում են խաղի ընթացքը, բայց 11-մետրանոցը կարելի է վրիպել։ Մենք չփայլեցինք ամբողջ խաղի ընթացքում, ունեինք հնարավորություն հաշիվը հավասարեցնելու, բայց պետք է հետևողական լինենք և հաջորդ խաղերում ավելի լավ ելույթ ունենանք»։
Կիսապաշտպանը հավելեց. «Մենք պետք է քննադատաբար մոտենանք ինքներս մեզ, տեսնենք բոլոր սխալները և աշխատենք դրանք ուղղելու վրա դադարից հետո»։
Պեդրին ավարտեց իր միտքը Սևիլյայի երկրորդ գոլի ժամանակ հնարավոր խախտման մասին նշումով. «Կունդեի խախտումը տեսնում եմ, բայց մրցավարն ասաց, որ դա շատ քիչ էր։ VAR-ը չի միջամտել, ուրեմն խախտում չի եղել»։