ad-banner-1
Ֆլիկ

Ֆլիկ. «Մենք ունեինք հնարավորություն հավասարեցնել հաշիվը, բայց…»

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է Սևիլյայի դեմ Լա Լիգայում 4-1 հաշվով կրած պարտությունը։ Գերմանացի մասնագետը մամուլի ասուլիսում անկեղծ խոստովանել է թիմի բացթողումները, բայց միաժամանակ ընդգծել է իր հավատը խաղացողների ուժերի նկատմամբ։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«Առաջին կեսում մենք լավ չէինք խաղում։ Սևիլյայի խաղացողները լավ հանդես եկան մեկը մեկի դեմ իրավիճակներում։ Ես դեռ չեմ տեսել, արդյոք 11 մետրանոցն ու երկրորդ գոլից առաջ խախտում կար, բայց համենայն դեպս վերջնական որոշումն ընդունեց մրցավարը», – նշել է Ֆլիկը։ Նա շեշտել է, որ իր թիմը ստիպված էր դիմակայել ճնշող մրցակցի, և առաջին կեսում գնդակի տիրապետությունը չստացվեց․ «Առաջին կեսում դա չստացվեց, և պատճառները շատ են։ Մենք հանդիպեցինք թիմի, որը ճնշում էր գործում յուրաքանչյուր խաղացողի վրա»։

Ֆլիկը նաև ընդգծել է, որ երկրորդ կեսում թիմը զգալիորեն բարելավեց խաղը․ ավելի շատ տիրեց գնդակին, ստեղծեց պահեր և ցուցադրեց վստահություն։ «Ես գնահատում եմ թիմի արձագանքը երկրորդ կեսում, և ես ասացի նրանց այդ մասին։ Երկրորդ կեսում մենք ավելի շատ տիրապետում էինք գնդակին և ստեղծեցինք ավելի շատ պահեր։ Սա մեր ուժն է», – ասել է նա։

Մարզիչը խոսել է նաև հանդիպման զգացմունքային ազդեցության մասին․ «Մենք ունեինք հնարավորություն հավասարեցնել հաշիվը, բայց… Պարտության զգացողությունը պետք է դառնա մեզ մոտ մնացած մրցաշրջանի համար շարժառիթ։ Ես ասել եմ խաղացողներին, որ նրանք պետք է պայքարեն բոլոր տիտղոսների համար՝ Լա Լիգա, Սուպերգավաթ, Գավաթ և Չեմպիոնների լիգա»։

Նա պատասխանել է նաև լրագրողի հարցին, որը վերաբերում էր Պեդրիի դիտարկմանը, թե թիմը առաջին կեսում ոչ շատ լավ էր խաղացել ու բացակայում էր ինտենսիվությունը․ «Այո, իհարկե։ Բայց ես նախընտրում եմ մտածել դրական։ Մենք պետք է վերլուծենք, թե ինչ է տեղի ունեցել։ Առաջին կեսը թույլ էր, բայց ընդհանուր առմամբ գնահատում եմ հանդիպումը որպես ոչ վատ։ Երկրորդ կեսը լավ էր, մենք ավելի վստահ էինք»։

Ֆլիկը հայտարարել է, որ միջազգային դադարից հետո կվերականգնվեն մի շարք կարևոր ֆուտբոլիստներ․ «Շատ կարևոր է, որ բոլորը վերադառնան իրենց լավագույն մարզավիճակին։ Խաղացողները լավն են, և մենք կվերադառնանք»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։