ad-banner-1

Ռոնալդ Արաուխոյի ծառայություններով հետաքրքրված են 4 գրանդներ

Արաուխոյի ապագայի հարցը վերջին տարում մեծ քննարկման թեմա է դարձել։ Նրա անունը հաճախ էր կապվում հնարավոր տրանսֆերների հետ՝ հաշվի առնելով ակումբի ֆինանսական դժվարությունները և նոր ֆուտբոլիստների գրանցման անհրաժեշտությունը։ Հուլիսին նրա հրաժարագնի գումարը նվազել էր մինչև 60 միլիոն եվրո, ինչի արդյունքում մի շարք եվրոպական գրանդներ հետաքրքրվել էին նրա ծառայություններով։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Պարզվում է, որ ուրուգվայցի պաշտպանը ունեցել է 4 տարբեր առաջարկներ ամռանը։ Ըստ Diario Sport-ի՝ Չելսին, Տոտենհեմը, Լիվերպուլը և Յուվենտուսը առաջարկ են ներկայացրել Արաուխոյին։ Նա, սակայն, մերժել է բոլոր առաջարկները և իր ներկայացուցիչներին պարզ ասել է` ուզում է հաջողել Բարսայում։

Այս մրցաշրջանում, Հանսի Ֆլիկի ղեկավարությամբ, Արաուխոն շարունակում է մնալ պաշտպանության առանցքային խաղացողներից մեկը։ Նա նպատակ ունի ոչ միայն երկար տարիներ ծառայել Բարսելոնային, այլև ամրապնդել իր դիրքը Ուրուգվայի հավաքականում՝ 2026-ի աշխարհի առաջնությունից առաջ։

Հիշեցնենք` Արաուխոյի պայմանագիրը ավարտվում է 2031 թվականին։

Hovo

Հեղինակ՝ Hovo