ad-banner-1

Դե լա Ֆուենտեն` ընդդեմ Բարսայի

Բարսելոնայի հարձակվող Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ի (1:2) դեմ խաղից հետո կապ է հաստատել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի հետ և հայտնել է, որ իր մոտ կրկին անհարմարություն է առաջացել աճուկի շրջանում։ Ֆուտբոլիստը նշել է, որ իրեն անհրաժեշտ է մոտ երկու շաբաթ հանգիստ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Աղբյուրի տեղեկությամբ՝ Դե լա Ֆուենտեն պատասխանել է, որ եթե Յամալը կարողանում է խաղալ ակումբում՝ չնայած ցավին, ուրեմն կկարողանա նաև հանդես գալ հավաքականում։ Դրանից հետո Բարսելոնայի սպորտային տնօրեն Դեկուն կապ է հաստատել Իսպանիայի հավաքականի շտաբի հետ՝ իրավիճակը պարզաբանելու համար։ Սակայն նրանք աջակցել են Դե լա Ֆուենտեի դիրքորոշմանը։

Բարսելոնային դուր չի եկել այն փաստը, որ Յամալի անունը եղել է հավաքականի հայտացուցակում։ Այս արարաքը ակումբը ընդունել է որպես սադրանք` Դե լա Ֆուենտեի կողմից։ Հետո կատալոնացիները պաշտոնական հայտարարություն են տարածել 18-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի մասին, ինչից հետո Իսպանիայի ֆուտբոլային ֆեդերացիան Յամալին հանել է հայտացուցակից։

Mari

Հեղինակ՝ Mari