ad-banner-1

Չավի. «Նա կարող է դառնալ ֆուտբոլի պատմության հանճարներից մեկը»

Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել Լամին Յամալի տաղանդն ու ֆուտբոլային ներուժը։ Իսպանացին ընդգծել է, որ դեռ 15 տարեկանում երիտասարդ հարձակվողը տպավորել էր իրեն ինքնավստահությամբ և խաղային որակներով։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«Ես շատ հպարտ եմ, որ հնարավորություն եմ տվել Լամին Յամալին նորամուտը նշել հիմնական թիմում։ Տեսնում էի, որ նա պատրաստ է՝ չնայած իր տարիքին։ Նա ինքնավստահ էր, տարբերվող ունակություններով, չէր վախենում ոչնչից։ Առաջին իսկ օրվանից երևում էր, որ առանձնանում է մյուսներից։ Իմ համար նա ընտրյալներից է և կարող է նշանավորել մի ամբողջ դարաշրջան ֆուտբոլում», — ասել է Չավին։

Բարսելոնայի լեգենդը շարունակել է՝ ընդգծելով Յամալի բացառիկ բնավորությունն ու խաղային ինտուիցիան.

«Մենք խոսում ենք ընտրյալ ֆուտբոլիստի մասին։ Նա կարող է լինել ֆուտբոլի պատմության հանճարներից մեկը․ անում է այնպիսի բաներ, որոնք տեսել ենք միայն Նեյմարի և Մեսսիի մոտ», — նշել է մարզիչը։

Լամին Յամալը, ով ներկայումս 18 տարեկան է, արդեն դարձել է Բարսելոնայի առանցքային խաղացողներից մեկը և համարվում է աշխարհի ամենախոստումնալից երիտասարդ տաղանդներից մեկը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։