ad-banner-1
Բարսա–Բարսելոնա

Բարսելոնան նոր հարձակվող է գտել

Կատալոնական Բարսելոնան հետաքրքրված է Մանչեսթեր Սիթիի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդով, հաղորդում է El Nacional-ը։ Աղբյուրի տվյալներով՝ ակումբի նախագահ Ժոան Լապորտան նպատակ ունի ուժեղացնել կազմը և դիտարկում է 24-ամյա հարձակվողի տեղափոխության հնարավորությունը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

125 միլիոն եվրո գնահատվող տրանսֆերն իրականացնելու համար ղեկավարությունը պատրաստ է բաժանվել մի քանի խաղացողներից, առաջին հերթին՝ Ռոնալդ Արաոխոյից։ Բացի այդ, վաճառքի կարող են հանվել նաև Դանի Օլմոն և Ֆերմին Լոպեսը։ Ներկայիս մրցաշրջանում Հոլանդը իր ակումբի կազմում մասնակցել է ութ խաղի, խփել 11 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ նրա արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։ Նորվեգացուց թանկ գնահատված է միայն Լամին Յամալը՝ 200 միլիոն եվրո։

Ըստ որոշ աղբյուրների՝ Բարսան ցանկանում է ձեռք բերել Հոլանդին 2026֊ին՝ Լևանդովսկիին փոխարինելու համար։

Mari

Հեղինակ՝ Mari