ad-banner-1
Բարսելոնա-ռեկորդ

Հայտնի են Իսպանիայի հավաքական հրավիրված Բարսելոնայի ֆուտբոլիստների անունները

Միջազգային դադարից առաջ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրապարակել է թիմի կազմը առաջիկա Վրաստանի և Բուլղարիայի դեմ խաղերի համար։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Սպասվածի պես, Բարսելոնան ներկայացված է լայն կազմով․ հավաքական են հրավիրվել Լամին Յամալը, Պեդրին, Դանի Օլմոն, Ֆեռան Տոռեսը և Պաու Կուբարսին։

Կատալոնական ակումբը նախընտրելի չէր համարում Յամալի հրավիրվելը՝ հաշվի առնելով, որ նախորդ միջազգային դադարից նա վերադարձել էր վնասվածքով և միայն այս շաբաթ է դուրս եկել խաղադաշտ։ Այնուամենայնիվ, դե լա Ֆուենտեն որոշել է ներառել 2025 թվականի Ոսկե գնդակի երկրորդ մրցանակակիրին հավաքականի կազմում։

Այս անգամ էլ հայտացուցակից դուրս է մնացել պաշտպան Էրիկ Գարսիան, չնայած վերջին շաբաթներին ցուցադրած բարձրակարգ խաղին։ Նույն կերպ, Ալեխանդրո Բալդեն չի հրավիրվել՝ հաշվի առնելով, որ նա վնասվածքից վերականգնվել է ընդամենը մի քանի օր առաջ։ Վնասվածքի պատճառով բացակայում է նաև Ֆերմին Լոպեսը, իսկ Ժերար Մարտինը պարզապես չի դիտարկվել մարզչի կողմից։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։