
Բարսելոնան տրամադրված է ձեռք բերել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը
Բարսելոնան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարողացավ վարձավճարով ձեռք բերել Մարկուս Ռեշֆորդին:
Ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի՝ բլաուգրանան իրավունք ուներ մրցաշրջանի ավարտին Ման. Յունայթեդից գնել 27-ամյա հարձակվողի ամբողջական տրանսֆերային իրավունքները:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, երեք ամիս անց ակումբի ղեկավարությունը գոհ է անգլիացու խաղից, և ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել վերջինիս հետ:
Այս խոսակցությունները հայտնվել են այն պահից, երբ Բարսելոնայի մարզական տնօրեն Դեկուն գովեստի խոսքեր է հղել անգլիացու հասցեին. «Նա այս պահին պարզապես վարձավճարով է, և եթե մենք ցանկանում ենք նրան, ապա ունենք գնման իրավունք: Այն ինչ նա կարող էր բերել մեզ, նա բերում է»,- ասել է Դեկուն:
Ռեշֆորդը ընթացիկ մրցաշրջանում արդեն իսկ ունի 6 գոլային գործողություն Բարսայի կազմում: