ad-banner-1
Ֆլիկ

Ֆլիկը մտահոգված է Բարսելոնայի խաղով

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Բարսելոնան առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում՝ 1-2 հաշվով զիջելով Փարիզ Սեն-Ժերմենին Էստադի Օլիմպիկ Լյուիս Կոմպանիսում։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ֆլիկի դժգոհությունը՝ վերջին րոպեների խաղից

Ինչպես տեղեկացնում է SPORT-ը, այս արդյունքը Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի մոտ դժգոհություն է առաջացրել։ Գերմանացի մասնագետը բազմիցս ընդգծել է, որ իր թիմը պետք է կարողանա ճիշտ կառավարել խաղի վերջին րոպեները, սակայն այդ խնդիրն առայժմ մնում է չլուծված։

Ֆլիկի մտահոգությունները կապված են ոչ միայն ՊՍԺ-ի դեմ պարտության հետ․ նման խնդիրներ ի հայտ էին եկել նաև նախորդ մրցաշրջանում՝ հատկապես Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Ինտերի դեմ։

Օրինակներ անցյալից և ներկան

Ֆլիկը խաղի ավարտին ընդգծեց․

«Պետք է պահենք մեր ուժերը ամբողջ 90 րոպեում, ավելի լավ պաշտպանվենք, ճիշտ պահենք գնդակը և օգտագործենք ազատ տարածությունները»։

Նրա խոսքով՝ Բարսելոնան պետք է ավելի հանգիստ ու կազմակերպված գործի հանդիպումների վերջին փուլում։

Առաջին տուրում՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ, թիմը կարողացավ պահպանել 1-2 հաշիվը՝ վերահսկելով գնդակը և թույլ չտալով մրցակցին վերադառնալ խաղ։ Սակայն ՊՍԺ-ի հետ մրցավեճում կրկին ի հայտ եկավ նույն թուլությունը։ Հատկապես նկատելի էր Ալեխանդրո Բալդեի սխալ դիրքավորումը, որի հետևանքով էլ ստեղծվեց հաղթական գոլը։

Նման խնդիրներ Բարսելոնան ունեցել էր նաև անցած մրցաշրջանում․ հիշատակելի է Ալեքսանդեր Սորլոտի գոլը Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում Ատլետիկո Մադրիդի դեմ, ինչպես նաև նույն ֆուտբոլիստի հաղթական գոլը Լա Լիգայում։

Հիմնական խնդիր՝ կայունություն վերջին հատվածում

Ֆլիկի գլխավոր մտահոգությունն այն է, որ թիմը դեռևս չունի անհրաժեշտ կայունություն և կենտրոնացվածություն հանդիպումների վերջնամասում։ Նա պատրաստվում է շարունակել այս խնդրի շտկումը՝ հաշվի առնելով մրցաշրջանի ամենակարևոր խաղերը, որոնք դեռ առջևում են։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։