ad-banner-1

Շոկային վիճակագրություն Պեդրիի կողմից

Բարսելոնայի կիսապաշտպան Պեդրին շարունակում է ապացուցել, թե որքան կարևոր է թիմի համար։ Նա ոչ միայն խաղադաշտում է մշտապես փայլում իր որակներով ու ստեղծագործական խաղով, այլև վիճակագրական տվյալներն են փաստում նրա նշանակալի դերը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Հանսի Ֆլիկի գլխավորությամբ ընթացիկ մրցաշրջանում մեկնարկած 23 ֆուտբոլիստներից միայն Պեդրին է, որ ընդգրկվել է բոլոր 9 պաշտոնական հանդիպումների մեկնարկային կազմում։ Դրանք ներառում են Չեմպիոնների լիգայի երկու և Լա Լիգայի յոթ խաղեր, ինչը վկայում է նրա առանձնահատուկ կարևորության մասին գերմանացի մարզչի պլաններում։

Մինչև վերջին րոպեն խաղադաշտում

Պեդրին այս մրցաշրջանում խաղացել է ընդհանուր հնարավոր ժամանակի 95 տոկոսը՝ 810 հնարավոր րոպեներիգ վաստակելով 776-ը։

  • Չեմպիոնների լիգայում՝ 180 հնարավորից 169 րոպե (93%),
  • Լա Լիգայում՝ 630 հնարավորից 607 րոպե (96%)։

Նա ամբողջությամբ մասնակցել է Մալյորկայի, Լևանտեի, Ռայո Վալյեկանոյի և Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղերին, իսկ Ռեալ Օվիեդոյի և Ռեալ Սոսյեդադի հետ հանդիպումներում փոխարինվել է միայն ավելացված ժամանակին։ Առավել երկար հանգիստ է ստացել Խետաֆեի (14 րոպե) և Վալենսիայի (9 րոպե) դեմ խաղերում։

Անփոխարինելի թե՛ ակումբում, թե՛ հավաքականում

Վերջին 80 հանդիպումներից Պեդրին բաց է թողել միայն երկուսը․ մեկ անգամ՝ անցած մրցաշրջանում՝ գաստրոէնտերիտի պատճառով, և մեկ անգամ՝ Իսպանիայի հավաքականի կազմում Բուլղարիայի դեմ։

Վնասվածքների վտանգի պատճառով կառավարվող ժամանակ

Թեպետ վերջին ավելի քան մեկ տարում Պեդրին խուսափել է մկանային վնասվածքներից, Բարսելոնայում շարունակում են խիստ վերահսկել նրա խաղաժամանակը։ 2023/24 մրցաշրջանում նա երեք անգամ ստացել էր մկանային վնասվածք, իսկ 2022/23-ին՝ երկու լուրջ վնասվածք։ Այդ պատճառով մարզչական շտաբի համար նրա առողջության պահպանությունը դարձել է առաջնահերթություն։

Պեդրին, որը Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունում զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը, համարվում է Բարսելոնայի խաղի շարժիչ ուժը։ Նրա պահպանումը և ճիշտ կառավարումը կարևոր են ոչ միայն անհատական կարիերայի, այլև ամբողջ թիմի հաջողության համար։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։