ad-banner-1
Բարսելոնա

Բարսելոնա-ՊՍԺ. հավանական մեկնարկային կազմերը

Լա Լիգայի առաջատարությունը Ռեալ Մադրիդից խլելուց հետո Բարսելոնան այժմ կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի վրա։ Հանսի Ֆլիկի թիմը չորեքշաբթի, ժամը 23։00-ին, կանցկացնի Չեմպիոնների լիգայի ամենասպասված խաղը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Բլաուգրանան կհյուրընկալի Լուիս Էնրիկեի ՊՍԺ-ին՝ վնասվածքներով լի խաղում։ Այս բախումը կնշանավորվի աստուրիացի մարզչի վերադարձով Լուիս Կոմպանիսի անվան մարզադաշտ, որտեղ նա երկու մրցաշրջան առաջ մրցաշարից դուրս թողեց Չավի Էռնանդեսի Բարսելոնային։

Սակայն իրավիճակը, հատկապես Բարսելոնայի համար, զգալիորեն փոխվել է այդ ժամանակվանից ի վեր։ Անցյալ մրցաշրջանում երկու ակումբներն էլ իրենց դրսևորեցին որպես լավագույն խաղամակարդակ ունեցող թիմեր։ Իրականում, նախորդ տարի մրցաշարում երազանքի եզրափակիչը Բարսելոնա-ՊՍԺ խաղն էր, ինչը տեղի չունեցավ կատալոնական թիմի Ինտերից կրած պարտության պատճառով։

Մրցաշրջանի սկզբում Բարսելոնայի խաղը անգերազանցելի էր։ Վալյակասում՝ 3-րդ տուրում անհաջող խաղից հետո, Ֆլիկի թիմը հաղթել է միջազգային ընդմիջումից ի վեր խաղացած բոլոր խաղերում։ Սա, զուգորդված Ռեալ Մադրիդի` Ատլետիկոյից կրած ծանր պարտության հետ, նշանակում է, որ նրանք այժմ զբաղեցնում են առաջին հորիզոնականը Լա Լիգայում։

Բլաուգրանան նաև լավ ելույթ ունեցավ Չեմպիոնների լիգայի իրենց առաջին խաղում՝ 2։1 հաշվով հաղթելով Նյուքասլին՝ Մարկուս Ռեշֆորդի հիանալի դուբլի շնորհիվ։ Երկու ակումբներն էլ այս խաղին մոտենում են մի շարք կորուստներով։

Բարսելոնայի կազմում կբացակայեն Գավին, Տեր Շտեգենը, Ժոան Գարսիան, Ռաֆինյան և Ֆերմինը, իսկ Լամին Յամալը և Բալդեն կընդգրկվեն թիմի կազմում` չնայած եզրային պաշտպանը քիչ հնարավորություն ունի մեկնարկային կազմում խաղալու։ Լուիս Էնրիկեի տրամադրության տակ չեն լինի Դեմբելեն, Դուեն և Մարինկինյոսը։

Հավանական մեկնարկային կազմերը.

Բարսելոնա՝ Շչենսնի, Կունդե, Էրիկ, Կուբարսի, Ժերար Մարտին, Դե Յոնգ, Պեդրի, Օլմո, Լամին Յամալ, Ռեշֆորդ, Ֆեռան Տոռես։

ՊՍԺ՝ Շևալիե, Աշրաֆ Հակիմի, Զաբարնի, Պաչո, Նունու Մենդեշ, Զաիր-Էմերի, Վիտինյա, Ֆաբիան Ռուիս, Կանգ Ին Լի, Գոնսալո Ռամուշ, Բարկոլա։

Liana

Հեղինակ՝ Liana