ad-banner-1

⚔️Բարսելոնա v Իսպանիա. Հերթական բախումը՝ Յամալի պատճառով

Բարսելոնան չի ցանկանում Լամին Յամալին բաց թողնել Իսպանիայի հավաքական՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության հոկտեմբերյան ընտրական խաղերին՝ Վրաստանի և Բուլղարիայի դեմ, հաղորդում է ARA-ն։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Պատճառն այն է, որ հարձակվողը դեռ զգում է վերջերս ստացած աճուկի վնասվածքի հետևանքները։ Չնայած այն բանին, որ ֆուտբոլիստը արդեն պատրաստ է դուրս գալ խաղադաշտ, անհանգստությունը պահպանվում է, և ակումբում անհրաժեշտ են համարում համատեղել խաղերին մասնակցությունը վերականգնողական պրոցեդուրաների հետ, որպեսզի նվազեցվի ռեցիդիվի ռիսկը։

Բարսելոնայում հույս ունեն, որ Յամալը կօգնի թիմին առաջիկա հանդիպումներում՝ չորեքշաբթի օրը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայում և կիրակի օրը Սևիլիայի դեմ Լա Լիգայում։ Միևնույն ժամանակ, ղեկավարությունն արդեն քայլեր է ձեռնարկում, որպեսզի հարձակվողը չհայտնվի Իսպանիայի հավաքականի հայտացուցակում առաջիկա ընտրական խաղերի համար։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։