ad-banner-1
Բարսելոնա Դեկու

Դեկուի կոշտ պատասխանը Նիկոյի վերաբերյալ

Բարսելոնայի սպորտային տնօրեն Դեկուին հարցրել են Նիկո Ուիլյամսի չկայացած տրանսֆերի մասին, որի վերաբերյալ նա անկեղծ պատասխան է տվել.

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«Աթլետիկը բարկացած է Նիկոյի տրանսֆերի պատճառո՞վ։ Մենք երբեք չենք մոտեցել Ուիլյամսին։ Նրա գործակալն է մի քանի անգամ դիմել մեզ։ Նրանք պետք է հարցեր տան գործակալին, ոչ թե մեզ։

Նիկոն անգամ կոնկրետ այն պրոֆիլը չէր, որը մենք փնտրում էինք, բայց, հաշվի առնելով երկու եզրերում խաղալու կարողությունը, երբ նրա պես թոփ ֆուտբոլիստ է առաջարկվում, դու պետք է լսես։

Մենք հայտնեցինք ակումբի պայմանները, որից հետո դրանք պետք է ամրագրվեին թղթի վրա` պայմանագրի տեսքով։ Մենք հստակ ցույց ենք տվել, որ չենք համաձայնելու ֆուտբոլիստի պայմաններին, քանի որ ոչ մի ֆուտբոլիստ Բարսային պայմաններ չի թելադրելու։ Խնդիրը երբեք գրանցման երաշխիքները չեն եղել։

Եթե ցանկանում ես բանակցել, ասա ամեն ինչ սկզբից, ոչ թե փոխիր կետերն ավելի ուշ»,- ասել է Դեկուն։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։