ad-banner-1
Դրո - Պեդրո Ֆերնանդես

Դրո. Աջակցությունն ինձ ուժ տվեց

Բարսելոնայի 17-ամյա սանը երախտագիտություն հայտնեց ստացած աջակցության համար. «Մարզիչն ու թիմակիցներս հանգստացրին ինձ և վստահություն հաղորդեցին»։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Պեդրոն, նույն ինքը Դրո Ֆերնանդեսը, իր նորամուտը Բարսելոնայի հիմնական կազմում նշեց ընդամենը 17 տարեկանում։ Նա մեկնարկային կազմում խաղաց երեկվա խաղում, որտեղ Հանսի Ֆլիկի թիմը Լա Լիգայում առաջատար դարձավ՝ 2:1 հաշվով հաղթելով Ռեալ Սոսիեդադին։

«Ես ուրախ եմ, շատ ուրախ։ Սա անհավանական է։ Երբ մարզիչն ինձ ասաց, որ ես մեկնարկային կազմում եմ, ես չէի կարողանում հավատալ դրան։ Ես նյարդային էի… Պաշտոնական դեբյուտը յուրահատուկ է, բայց շուտ կարողացա հավաքվել», – բացատրեց գալիսիացին։

Դրոն երախտագիտություն հայտնեց ստացած աջակցության համար. «Խաղացողներն ու մարզիչը հանգստացրին ինձ, ասացին, որ անեմ այն, ինչ լավ եմ անում մարզումների ժամանակ, և դա ինձ վստահություն տվեց»։

Liana

Հեղինակ՝ Liana