
Ֆլիկ. Ընդամենը 68 ժամ ունեինք
Լա լիգայի 6-րդ տուրում Բարսելոնան 2։1 հաշվով հաղթեց Ռեալ Սոսիեդադին։ Խաղի գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։ Հանդիպումից հետո կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատասխանել է լրագրողների հարցերին.
«Սա թիմային հաղթանակ էր։ Նրանք գիտեին՝ ինչպես խաղալ գնդակով։ Մեծ աշխատանք տարան տղաները, վերջում հասանք արժանի հաղթանակի։
Դժվար խաղ էր, մենք խաղացինք իսկապես լավ թիմի հետ։ Ինձ դուր եկավ նրանց խաղաոճը, բայց մենք արժանի էինք հաղթանակի՝ հաշվի առնելով մեր ստեղծած պահերը, հատկապես Լևանդովսկու շատ վտանգավոր պահը դարպասի առջևում։
Պետք է կարգավորես մանրուքները, տակտիկապես՝ առկա իրավիճակից ելնելով։ Այսօր նույնպես նման իրավիճակում էին՝ Լամինի վերադարձով պայմանավորված։ Հիանալի է, որ նա նորից խաղադաշտում է։ Բոլորը տեսան՝ ինչ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Բայց ամբողջ թիմը գերազանց աշխատեց այսօր։
Նախորդ խաղից հետո ունեինք ընդամենը 68 ժամ հանգստանալու համար, և հիանալի է, որ բոլոր ֆուտբոլիստները մշտապես ցույց են տալիս իրենց լավագույն տարբերակը։
Ամենակարևորը՝ շարունակում ենք աշխատել, վաստակել երեք միավոր ամեն խաղում։
Վաղը կսկսենք պատրաստվել Փարիզի հետ խաղին։
Դրոն և Ռունին թույլ են տալիս մեզ հանգստանալու հնարավորություն տալ Լամինին և Օլմոյին։ Նրանք լավ խաղացին, և սա մեկ քայլ առաջ է նրանց համար»,- ասել է Ֆլիկը։