
Լեհ դարպասապահը կոչ է արել հեռացնել Ֆլիկին Բարսելոնայից
Լեհ լեգենդար դարպասապահ Յան Տոմաշևսկին կոչ է արել կատալոնական ակումբին հրաժեշտ տալ Հանսի Ֆլիկին՝ այն բանի պատճառով, թե ինչպես է գերմանացի մարզիչն օգտագործում Ռոբերտ Լևանդովսկուն։
«Բարսելոնան ունի կազմ Ակումբային աշխարհի առաջնության համար, որին նրանք նույնիսկ չեն մասնակցել։ Նրանք, անշուշտ, ունեն կազմ Չեմպիոնների լիգան նվաճելու համար, որը կարևորագույն տիտղոսն է։ Ես հույս ունեմ, որ նրա պայմանագիրը չեն երկարաձգի, քանի որ «պարոն գերմանացին» այնքան էլ լավ չի աշխատում։ Նման ֆուտբոլային «թնդանոթ» ունենալով՝ նա պետք է ամեն ինչ հաղթեր Եվրոպայում, իսկ նրանք պարտվեցին Ինտերին, որը լավ թիմ է, բայց հետո ՊՍԺ-ի դեմ եղավ 0:5 հաշվով եզրափակիչը, որն ամեն ինչ ցույց տվեց», – ասել է Տոմաշևսկին supersport.se.pl-ին տված մեկնաբանությունում։
Այս ֆոնին Լևանդովսկին հերթական անգամ ապացուցեց իր արժեքը։ Օվյեդոյի դեմ խաղում, երբ հաշիվը 1:1 էր, լեհը փոխարինման դուրս եկավ և ընդամենը հինգ րոպե անց գոլ խփեց Ֆրենկի դե Յոնգի փոխանցումից հետո։ Ի վերջո Բարսան հաղթեց 3:1 հաշվով, բայց քննարկման գլխավոր թեման դարձավ այն, որ փորձառու հարձակվողին օգտագործում են որպես «սուպեր-ջոկեր», այլ ոչ թե հարձակման առաջատար։
Ինքը՝ Լևանդովսկին, դժգոհություն չի հայտնում և հանգստություն է պահպանում. «Ես համբերատար եմ։ Ամենակարևորն այն է, որ եթե դուրս եմ գալիս խաղադաշտ, ցանկանում եմ գոլ խփել և օգնել թիմին։ Ֆիզիկապես ինձ շատ լավ եմ զգում», – նշել է լեհը խաղից հետո։