ad-banner-1
Ռաֆինյա–Բարսա–Էրիկ–Գարսիա–Բալդե–Լամին Յամալ–Յամալ–Կուբարսի–Լամին

2 լուրջ կորուստ Բարսայի համար ՊՍԺ-ի հետ խաղից առաջ․ ինսայդեր

Բարսան լուրջ կորուստներ է կրում Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի դեմ սպասվող բարդ հանդիպումից առաջ։ Ինչպես հայտնում է Ժերար Ռոմերոն, թիմի դարպասապահ Ժոան Գարսիան և վինգեր Ռաֆինյան վնասվածքների պատճառով շարքից դուրս են մնացել մինչև հոկտեմբերյան միջազգային դադարը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ռաֆինյան ծնկի շրջանում անհարմարություն էր զգացել դեռ երեկ՝ Ռեալ Օվիեդոյի դեմ խաղում, ինչի պատճառով ստիպված էր եղել փոխարինվել։ Մյուս կողմից, Ժոան Գարսիան վնասվածք է ստացել այսօրվա մարզման ժամանակ։

Ըստ ինսայդերային տեղեկությունների, երկու ֆուտբոլիստներն էլ բաց կթողնեն Բարսայի և ՊՍԺ-ի միջև կայանալիք Չեմպիոնների լիգայի դիմակայությունը, որը տեղի կունենա մի քանի օրից։ Այս կորուստները լուրջ գլխացավանք կհանդիսանան Հանսի Ֆլիկի համար կարևորագույն խաղից առաջ։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։