
Բարսելոնայի և Բրազիլիայի նախկին աստղը անդրադարձել է «Ոսկե գնդակի» քվեարկությանը
Բարսելոնայի և Բրազիլիայի հավաքականի նախկին աստղ Ռիվալդոն արձագանքել է «Ոսկե Գնդակ 2025» մրցանակաբաշխության արդյունքներին։
Ռիվալդոն համոզված է, որ Յամալը շատ շուտով կարող է դառնալ աշխարհի լավագույն խաղացողը, սակայն դրա համար պետք է ավելացնի իր արդյունավետությունը։
«Լամինը կարող է հաղթել արդեն հաջորդ տարի։ Բայց պետք է ոչ միայն գեղեցիկ խաղ ցուցադրի, այլ նաև շատ գոլեր խփի ու փոխանցումներ տա։ Այդպես են արել Մեսսին ու Ռոնալդուն՝ հաղթելու համար»,- ասել է 1999-ի «Ոսկե գնդակի» հաղթողը։
Նա նաև ընդգծել է, որ Ռաֆինյան արժանի չէր միայն հինգերորդ տեղին։
«Նրա ցուցադրածը շատ բարձր էր․ նա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն էր և առավել շատ գոլեր խփեց։ Իմ կարծիքով՝ պետք է ավելի բարձր տեղ զբաղեցներ կամ նույնիսկ հաղթեր»,- նշել է Ռիվալդոն։
Ըստ լեգենդար բրազիլացու՝ թե՛ Յամալին, թե՛ Ռաֆինյային մեծապես վնասեց այն հանգամանքը, որ Բարսելոնան չհասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
«Եթե նրանք այնտեղ հայտնվեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Իսկ այսպես եղավ՝ Դեմբելեն ստացավ մրցանակը, և դա նույնպես արդարացված է, քանի որ նա մեծագույն մակարդակ ցույց տվեց»,- հավելել է նա։
Ռիվալդոն զարմանք է հայտնել նաև Պեդրիի դիրքից, ով 11-րդ տեղում էր։
«Իմ կարծիքով՝ նա պետք է առնվազն լավագույն տասնյակում լիներ։ Պեդրին պետք է շարունակի նույն կերպ աշխատել, որպեսզի ապագայում նաև ինքն արժանանա այս մրցանակին, որը բոլոր ֆուտբոլիստների երազանքն է»,- եզրափակել է բրազիլացին։