ad-banner-1
Բալդե–Յամալ–Ֆլիկ

Ե՞րբ կվերադառնան Յամալն ու Բալդեն. հայտնի են մանրամասներ

Բարսելոնան հինգշաբթի օրը Լա լիգայի միջշաբաթյա խաղում մրցելու է Ռեալ Օվիեդոյի դեմ՝ փորձելով շարունակել իր հաղթական ընթացքը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Այնուամենայնիվ, «բլաուգրանան» խաղին մոտենում է առանց մի շարք առանցքային ֆուտբոլիստների․ Գավին, Ալեխանդրո Բալդեն և Լամին Յամալը բացակայելու են վնասվածքների պատճառով։

Գավին, ինչպես նաև Մարկ-Անդրե տեր Շտեգենը, բացակայելու են դեռ շատ երկար ժամանակ, մինչդեռ Բալդեի և Լամինի վերադարձը մոտ է։

AS-ի տեղեկություններով՝ ակնկալվում է, որ Բալդեն կիրակի օրը Մոնժուիկում կայանալիք Լա լիգայի խաղում Ռեալ Սոսիեդադի դեմ կստանա բժշկական թույլտվություն։

Լա Մասիայի պաշտպանը բաց է թողել վերջին երեք հանդիպումները՝ այս ամսվա սկզբին մարզման ընթացքում ստացած ազդրի վնասվածքի պատճառով։

Յամալն ու Բալդեն (Ալեքս Կապարոս/Getty Images)

Բալդեն այսօր արդեն երկրորդ օրն է մարզվում թիմի հետ միասին, սակայն Հանսի Ֆլիկը հաստատեց, որ վաղվա խաղին մասնակցելը բացառվում է։

Ֆլիկը սպասում է նաև Լամին Յամալի ապաքինմանը։ Վերջինս արդեն մի քանի օր է՝ աշխատում է խաղադաշտում, թեև առանձին։ Սկզբունքորեն, եթե որևէ հետընթաց չլինի, ակնկալվում է, որ կիրակիո օրը նա կխաղա որոշ րոպեներ Ռեալ Սոսիեդադի դեմ՝ հաջորդ շաբաթ ՊՍԺ-ի հետ հանդիպմանը պատրաստվելու նպատակով։

Mari

Հեղինակ՝ Mari