
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Գավին վիրահատվել է
Բարսելոնան պաշտոնապես հայտնել է, որ կիսապաշտպան Գավին ենթարկվել է արթրոսկոպիկ վիրահատության՝ ծնկի վնասվածքը բուժելու նպատակով։
Սկզբնական կանխատեսումները խոսում էին մոտ մեկուկես ամսվա բացակայության մասին, սակայն կատալոնական ակումբի հաղորդմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը շարք չի վերադառնա շուրջ 4-5 ամիս, ինչը լուրջ հարված է թիմին։
«Ֆուտբոլային առաջին թիմի խաղացող Պաբլո Պաես Գավիրա ‘Գավին’ ենթարկվել է արթրոսկոպիկ վիրահատության՝ ներքին մենիսկի վնասվածքը վերականգնելու համար։ Մենիսկը սուտուրով ամրացվել է՝ պահպանելու նպատակով։ Վերականգնման ժամկետը գնահատվում է շուրջ 4-5 ամիս»,– ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Սա ծանր հարված է 20-ամյա կիսապաշտպանին, որը դեռ վերջերս էր վերադարձել խաղադաշտ՝ մոտ մեկ տարի բացակայելուց հետո, երբ 2023 թվականի նոյեմբերին ստացել էր խաչաձև կապանների վնասվածք։
Այս ժամկետներով Գավին այլևս չի հասցնի խաղալ 2025 թվականին, իսկ Բարսելոնայի երկրպագուները ստիպված կլինեն սպասել հաջորդ տարուն, որպեսզի կրկին տեսնեն նրան դաշտում։