ad-banner-1
Յամալ–Լամին–Բարսա–Բարսելոնա–Ռայո Վալյեկանո

Հայտնի է Յամալի վերադարձի հնարավոր ամսաթիվը

Բարսելոնայի սուպերաստղ Լամին Յամալը բաց է թողել թիմի վերջին երեք խաղերը Վալենսիայի, Նյուքասլ Յունայթեդի և Խետաֆեի դեմ՝ ցայլոսկրի հատվածի անհարմարության պատճառով։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

18-ամյա հրաշամանուկը, ով երկուշաբթի օրը արժանացել է 2025 թվականի «Կոպա» մրցանակին, այս ամիս Իսպանիայի հավաքականի հետ մարզումների ժամանակ սրել է խնդիրը և այդ ժամանակվանից խաղադաշտ դուրս չի եկել։

Սակայն, թվում է, թե «Լա Մասիայի» սանը, ով «Ոսկե գնդակի» քվեարկությունում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Ուսման Դեմբելեից հետո, սկսում է ապաքինվել։

Յամալի վերադարձը մոտ է

Իսկապես, Լամինը երեքշաբթի օրը առաջին քայլն է արել դեպի լիարժեք ապաքինում։

SPORT-ի փոխանցմամբ՝ Բարսելոնայի վինգերը վնասվածքից հետո առաջին անգամ ոտք է դրել Սիուդադ Էսպորտիվայի մարզադաշտի խոտածածկին՝ մարզվելով թիմակիցներից առանձին և գնդակին դիպչելով ավելի քան մեկ շաբաթ մարզասրահում մենակ մարզվելուց հետո։

Զգացողությունները դրական են, և վնասվածքի առաջընթացը լավատեսության տեղիք է տալիս։ Այս պահին նա, ամենայն հավանականությամբ, չի ընդգրկվի Ռեալ Օվիեդոյի դեմ խաղի հայտացուցակում։

Բայց մարզչական շտաբի մտադրությունն է, որ նա մասնակցի կամ գոնե թիմի հետ մեկնի Ռեալ Սոսիեդադի դեմ խաղին։

Հիմնական նպատակը նրա 100% մարզավիճակում և պատրաստ լինելն է Պարի Սեն-Ժերմենի դեմ Չեմպիոնների լիգայի խաղին։

Լամինի վերադարձը մարզումներին, թեկուզև դեռ առանձին խմբից, հիանալի նորություն է Բարսելոնայի համար, որը շուտով կկարողանա նորից հույս դնել իր ամենակարևոր հարձակվողներից մեկի վրա։

Հարկ է նշել, որ ֆուտբոլիստը մրցանակաբաշխությունից հետո Բարսելոնայի պատվիրակության հետ Փարիզից վերադարձել է վաղ առավոտյան՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում երկրորդ տեղի համար մրցանակը ստանալուց հետո։

Չնայած այսօրվա մարզումը մարզասրահում սկսելուն, նա արդեն սկսել է աշխատել խաղադաշտում, թեև դեռ ցածր ինտենսիվությամբ։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել