
«Մենք պետք է ավելի շատ խոսենք նրա մասին»․ Բոնմատի
Աիտանա Բոնմատին պատմական ձեռքբերում գրանցեց՝ դառնալով առաջին կինը, որը «Ոսկե գնդակ»-ը նվաճեց երեք անգամ անընդմեջ։ Նա մրցակցության մեջ առաջ անցավ Մարիոնա Կալդենտեյից և Ալեսիա Ռուսոյից։
Փարիզում լրագրողների հետ զրույցում Բոնմատին անդրադարձավ ինչպես տղամարդկանց «Ոսկե գնդակի» հաղթող Ուսման Դեմբելեին, այնպես էլ Բարսելոնայի աստղերին՝ Ռաֆինյային և Լամին Յամալին։
Սակայն ամենաշատը ուշադրություն գրավեց նրա խոսքը Պեդրիի մասին։ Բոնմատին ընդգծեց, որ Բարսելոնայի կիսապաշտպանը արժանի էր ավելի մեծ գնահատանքի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ընթացքում։
«Ոսկե գնդակը բաժին հասավ Դեմբելեին, և նա հրաշալի խաղացող է։ Կային Ռաֆինյան ու Լամին Յամալը, նրանք նույնպես հիանալի են։ Բայց մենք պետք է ավելի շատ խոսենք Պեդրիի մասին», – ասել է Բոնմատին Diario SPORT-ին։
Պեդրին այս տարի զբաղեցրեց 11-րդ տեղը՝ զիջելով այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Քոուլ Փալմերը, որը միայն FIFA Աշխարհի ակումբային առաջնության գավաթը նվաճեց ամռանը։ Նա հետ մնաց նաև Աշրաֆ Հաքիմիից և Նունու Մենդեշից, չնայած անցած մրցաշրջանում Բարսելոնայի առանցքային խաղացողներից մեկն էր։
Ավելի կարևոր է, որ Պեդրին կարողացավ հաղթահարել իր նախորդ վնասվածքները և դարձավ թիմի անփոխարինելի օղակներից մեկը։ Այս մրցաշրջանում էլ, Հանսի Ֆլիկի գլխավորությամբ, նա արդեն հաստատել է իր տեղը որպես թիմի հիմնասյուն, և հաջորդ տարի կփորձի բարձրանալ ավելի բարձր հորիզոնական։