ad-banner-1
բորդալաս - բարսա - ֆեռան

Բորդալասի պատասխանը՝ Ֆեռանի քննադատությանը

Իսպանիայի Պրիմերայի հինգերորդ տուրում Բարսելոնային 0։3 հաշվով պարտվելուց հետո Խետաֆեի մարզիչ Խոսե Բորդալասը դրական է արտահայտվել կատալոնական թիմի մասին և պատասխանել է Ֆեռան Տոռեսին, որն ասել էր, որ «Խետաֆեն չափազանց շատ էր խախտում կանոնները։ Նրանք խաղում էին ոչ մի բանի համար»։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«Բարսան թիմ է, որը կարող է խաղալ ցանկացած ոճով, լավ խաղացողներ ունի ամեն դիրքում, կարող է համատեղել գնդակի կառավարումը, տարածություններում խաղալն ու հակագրոհները։ Այս մրցաշրջանում մենք սահմանափակ հնարավորություններ ունենք և անում ենք առավելագույնը։

Ֆեռանի մեկնաբանությունն իմ թիմի մասի՞ն։ Դա շատ հավակնոտ կարծիք է, քանի որ մեր և նրանց միջև տարբերույունը միլիարդավոր եվրոներն են, ոչ ավել, ոչ պակաս։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Բարսան թիմ է, որն ունի շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ»։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել