ad-banner-1
Ֆլիկ - Բարսելոնա

Ֆլիկը՝ Խետաֆեի նկատմամբ հաղթանակի մասին

Լա լիգայի 5-րդ տուրում Բարսելոնան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Խետաֆեի դարպասը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ուրախ եմ, որ լավ խաղացինք և հասանք արդյունքի։ Միջազգային դադարից հետո մենք հասել ենք մեր ցանկացած մակարդակին, և դա կարևոր է ինձ համար։

Ֆեռան Տոռեսն այս մրցաշրջանում մեր ռմբարկուն է։ Թիմի ամեն ֆուտբոլիստ կարևոր է, և ես ուրախ եմ նման մակարդակի հարձակվողներ ունենալ, որոնք շատ են օգնում մեզ։

Ֆերմինի վնասվածքի վերաբերյալ ոչինչ վստահ չեմ կարող ասել, վաղը կտեսնենք։

Այսօր դժվար էր բոլորի համար։ Պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա։

Այս խաղում շատ լավ էինք կարողանում վերադարձնել գնդակը, խփեցինք շատ գեղեցիկ գոլեր, սա է ֆուտբոլ խաղալու ոճը։ Բարեհաջող կառավարում էինք խաղը, լավ խաղացինք և վաստակեցինք երեք միավոր։ Հեշտ չէ գոլ խփել Խետաֆեի դարպասը, բայց մենք արեցինք դա։

Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին վերջին հանդիպումներում նրանց ցուցադրած ֆուտբոլի համար։ Կիրակի բարդ հանդիպում ունեցանք, հետո Նյուքասլը, և այսօր նույնպես հեշտ չէր։ Մենք արժանի էինք հաղթանակի բոլոր խաղերում էլ, ինչն ինձ ուրախացնում է»։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել