
Լա լիգա
(VIDEO) Բարսան ջախջախեց հորդառատ անձրևի ներքո
Լա լիգայի 5-րդ տուրում Բարսելոնան Յոնան Կրոյֆի անվան մարզադաշտում հյուրընկալեց Խետաֆեին և հաղթեց 3։0 հաշվով։
15-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆեռան Տոռեսը, որը 20 րոպե անց դարձավ դուբլի հեղինակ։ 62-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Դանի Օլմոն։
Բարսելոնան 13 միավորով երկրորդ հորիզոնականում է։