ad-banner-1
Ֆլիկ-Բարսա

Նոր խնդիր Հանսի Ֆլիկի համար

Ակումբի աստղային նորեկ Մարկուս Ռեշֆորդը Նյուքասլի դեմ խաղում (2:1) դարձել է դուբլի հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սակայն, ըստ Don Balon-ի, նրա հաջողությունը համընդհանուր հիացմունքի փոխարեն թիմում նախանձ և լարվածություն է առաջացրել, հատկապես կիսապաշտպան Դանի Օլմոյի մոտ։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Օլմոն անգլիացու փայլուն ելույթը համարել է սպառնալիք իր դերին գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի սխեմայում։ Խաղացողը գրեթե դադարել է շփվել Ռեշֆորդի հետ և դժգոհություն է ցուցադրում ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս։

Որոշ թիմակիցներ փորձում են հարթել իրավիճակը՝ հասկանալով թիմային մթնոլորտի կարևորությունը։ Սակայն մարզչական շտաբը ստիպված կլինի ուշադիր կառավարել այս կոնֆլիկտը, որպեսզի խաղացողների միջև տարաձայնությունները չանդրադառնան Բարսայի վրա նոր մրցաշրջանում։

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի երկրորդ տուրում Բարսելոնան իր հարկի տակ կընդունի Պարի Սեն-Ժերմենին։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել