ad-banner-1
ռեշֆորդ - բարսելոնա

Բարսան Ռեշֆորդի հարցում խնդիրներ ունի

Մարկուս Ռեշֆորդի` Բարսելոնայի կողմից գնման հավանականությունը զգալիորեն նվազել է այն բանից հետո, երբ Լա Լիգան հայտարարեց, որ կատալոնական ակումբի աշխատավարձերի սահմանաչափը 2025/2026 թթ․ մրցաշրջանի համար կրճատվել է €463 մլն-ից մինչև €351 մլն-ի, այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նման կրճատումը կապված է ֆինանսական մեխանիզմի հետ, որը վերաբերում է «Կամպ Նոու» ստադիոնի VIP նստատեղերի վաճառքին։ Ընդգծվում է, որ Բարսելոնան, հնարավոր է, ստիպված լինի նոր եկամուտների աղբյուրներ փնտրել կամ վաճառել ֆուտբոլիստների Ռեշֆորդի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու համար։

Անգլիացին «կապտանռնագույններին» ամռանը միացավ վարձավճարով։ Բարսելոնայի կազմում նա անցկացրել է հինգ հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ի ներկայացրած տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է €50 մլն։

Mari

Հեղինակ՝ Mari

Պատասխանել