ad-banner-1

Գավիի վնասվածքի մասին նոր մանրամասներ կան

Նախորդ ամսվա վերջում Գավիի ծնկի վնասվածքը մեծ անհանգստություն առաջացրեց Բարսելոնայում։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Սիրված կիսապաշտպանը կրկին վնասել էր այն նույն ծունկը, որի համար դեռևս 2023-ին ենթարկվել էր վիրահատության խաչաձև կապանի պատռվածքի պատճառով։

Սկզբում քննարկվում էր նոր վիրահատության տարբերակը, սակայն ակումբն ու ֆուտբոլիստը նախընտրեցին պասիվ բուժում՝ սպասելով արդյունքներին։

Գավին ապաքինվում է

AS-ի լրագրող Խավի Միգելը հայտնում է, որ Գավիի աջ ծնկի ներքին մենիսկի խնդիրը զգալիորեն լավացել է, և այս պահին վիրահատության տարբերակը այլևս չի դիտարկվում։

Թեպետ սկզբնական շրջանում ապաքինման գործընթացը դանդաղ էր ընթանում ու մտահոգիչ նշաններ կային, վերջին մեկ շաբաթում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Գավին գրեթե այլևս ցավ չի զգում, ինչը նշանակում է, որ շուտով կարող է սկսել դաշտում աշխատել և աստիճանաբար միանալ առաջին թիմի մարզումներին։

Այնուամենայնիվ, մարզչական շտաբն ու բժշկական անձնակազմը շարունակում են զգուշավոր լինել։ Նրանք ընդգծում են, որ այս տեսակի վնասվածքները պետք է ամեն օր վերահսկվեն։

Մինչև այժմ Գավիի վերադարձի հստակ ամսաթիվ չի նշվել, և խաղացողի վրա ճնշում գործադրելու մտադրություն չկա։ Սակայն, եթե ներկայիս դրական ընթացքը շարունակվի առանց խափանումների, իսպանացի կիսապաշտպանը կարող է խաղադաշտ վերադառնալ երկու շաբաթից՝ հնարավոր է հենց հոկտեմբերի 1-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի հանդիպմանը ՊՍԺ-ի դեմ։

Առաջիկա օրերը վճռորոշ կլինեն ապաքինման պլանը վերջնական տեսքի հասցնելու համար․ եթե առաջընթացը պահպանվի, Գավին կարող է մեկ շաբաթից միանալ թիմի ընդհանուր մարզումներին։ Հակառակ դեպքում վիրահատության տարբերակը նորից կբացվի, բայց այս պահին ակումբը նման սցենարը քիչ հավանական է համարում։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել