ad-banner-1

383 օր. Բերնալի հուզիչ վերադարձը

Կիրակի երեկոյան Էստադի Յոհան Կրոյֆ մարզադաշտը հատկապես յուրահատուկ էր Բարսելոնայի կիսապաշտպան Մարկ Բերնալի համար, քանի որ Ռայո Վալյեկանոյի դեմ խաղում ստացած վնասվածքից 383 օր անց նա վերադարձավ խաղադաշտ Վալենսիայի հետ խաղում։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

18-ամյա երիտասարդ կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ վերջին տասը րոպեներին՝ կրելով առաջին թիմի 22 համարի մարզաշապիկը, և նրան դիմավորեցին բուռն ծափահարություններով։

Պահեստայինների նստարանը ոտքի կանգնեց, Էստադի Յոհան Կրոյֆի հանրությունը պայթեց ծափահարություններից՝ միևնույն ժամանակ ծափահարելով նաև Պեդրիին, իսկ Բերնալը ժպտաց՝ լիովին գիտակցելով, որ ապրում է մի պահ, որի մասին անթիվ անգամներ երազել էր երկար ու դժվարին տարվա ընթացքում։

Բերնալի վերադարձը չէր կարող ավելի լավ լինել. կատարյալ գոլային փոխանցում Ռոբերտ Լևանդովսկուն վեցերորդ գոլի համար. ճշգրիտ փոխանցում, որը լեհը եզրափակեց՝ գնդակը վերևից անցկացնելով դարպասապահի վրայով։ Գոլը VAR-ի հաստատման կարիք ուներ, որից հետո մարզադաշտի տրիբունաներում խելահեղ տոնակատարություններ սկսվեցին։

«Սա յուրահատուկ զգացողություն է, շատ ուրախ եմ վերադառնալու համար։ Նրանք ինձ շատ ուրախացրեցին, և սա մի բան է, որը ես միշտ կհիշեմ»,– խոստովանեց նա TV3-ին (h/t SPORT

Բերնալը խոստովանեց, որ ճանապարհը, որը նրան հասցրեց այստեղ, հեշտ չէր, բայց ուրախ է, որ վերջապես ավարտվեց մեկ տարի տևած տանջանքը։

«Դա երկար ու դժվարին գործընթաց էր, հատկապես սկզբում։ Քիչ-քիչ ինձ ավելի լավ էի զգում, և այսօր շատ հատուկ օր էր»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է նրա վերադարձի հետ կապված Բարսելոնայի զգուշավոր մոտեցմանը, Բերնալը նշեց. «Ես չէի շտապում, բայց շատ էի սպասում դրան։ Ինձ լավ էի զգում և ցանկանում էի խաղալ։ Մարզիչը որոշում կայացրեց, և ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ՝ Վալենսիայի դեմ խաղում, վերադարձա։ Ես չեմ շտապում, իսկապես, ես անցնում եմ իմ բնականոն գործընթացին։ Սրանք առաջին րոպեներն են դեռ, խաղ առ խաղ, և ես լիովին պատրաստ կլինեմ, վստահ եմ»։

Լա Մասիայի տաղանդավոր կիսապաշտպանը խաղից հետո կարճ հարցազրույց է տվել նաև Barça One-ին, որտեղ նա ևս մեկ անգամ իր ուրախությունն է հայտնել վերադառնալու կապակցությամբ։

«Ես շատ ուրախ եմ։ Բոլոր թիմակիցներս և մարզչական կազմը եկան շնորհավորելու ինձ»,– ասաց Բերնալը։

«Դա շատ դժվարին ճանապարհ էր, դժվարին գործընթաց, բայց այսօր ավարտվեց շատ գեղեցիկ օրով։ Այն ինձ օգնեց ավելի ուժեղ դառնալ, ինձ ավելի լավ ճանաչել»,– բացատրեց երիտասարդը։

«Ես ուրախ եմ աջակցության համար, բայց ամենից շատ՝ երեք միավորի։ Մտածում էի իմ ընտանիքի, հատկապես մորս մասին, ում հետ մեկ ամիս հյուրանոցում փակված էի, և նաև ֆիզիոթերապևտ Բորխայի մասին, ով ինձնից ավելի էր տառապում»,– եզրափակեց Բերնալը։

Liana

Հեղինակ՝ Liana

Պատասխանել