
Ռեշֆորդը՝ մեկնարկային կազմում, Ռաֆինյան՝ պահեստայի՞ն
Բարսելոնան պատրաստվում է մրցաշրջանի իր առաջին տնային խաղին՝ «Էստադի Յոհան Կրոյֆում» Վալենսիայի դեմ, և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կարող է մեկնարկային կազմում մեկ-երկու փոփոխություն կատարել։
Գերմանացի մարզիչը գիտի, որ որոշ խաղացողներ ազգային թիմերի հանդիպումներից հետո վերադարձել են հոգնածությամբ, մինչդեռ մյուսները, օրինակ՝ Ֆրենկի դե Յոնգը, վնասվածք են ստացել և առհասարակ հասանելի չեն լինելու։ Սա կարող է օգտակար լինել առաջին թիմի քիչ օգտագործվող մի շարք ֆուտբոլիստների համար, որոնց թվում էլ կարող է լինել Մարկուս Ռեշֆորդը։
Ըստ AS-ի Ռեշֆորդը կարող է ստանալ բացառիկ հնարավորություն ստանալ և մեկնարկային կազմում հանդես գալ այս հանգստյան օրերին Վալենսիայի դեմ խաղում։ Չնայած Ռեշֆորդն էլ էր մասնակցել Անգլիայի հավաքականի հավաքին, սակայն նրա վերադարձը Բարսելոնա ավելի հեշտ էր, քանի որ ստիպված չէր եղել հատել Ատլանտյան օվկիանոսը։
Անգլիացի հարձակվողը կարող է հայտնվել մեկնարկային կազմում, եթե Ֆլիկը որոշի հանգստի հնարավորություն տալ Ռաֆինիային։
Այդ դեպքում Ռեշֆորդը կգործի եզրում՝ Լամին Յամալի հետ միասին, և հետաքրքիր կլինի տեսնել, թե ով է գլխավորելու Բարսելոնայի հարձակման գիծը, քանի որ Հանսի Ֆլիկի տրամադրության տակ կլինեն և՛ Ֆեռան Տոռեսը, և՛ Ռոբերտ Լևանդովսկին։
Վալենսիայի դեմ հանդիպումը Ռեշֆորդի համար իրեն դրսևորելու շատ լավ հնարավորություն կլինի, ինչը իրեն շատ է պետք։