
Յամալը սկանդալ է ստեղծել ընկերուհու լայքերի պատճառով
Բարսելոնայի աստղ Լամին Յամալի կյանքը ֆուտբոլային խաղադաշտից դուրս վերջերս պարբերաբար դառնում է քննարկման առարկա։ Մի քանի անգամ ֆուտբոլիստին նկատել էին արգենտինացի երգչուհի Նիկկի Նիկոլի հետ։ Ըստ լրատվականների՝ նրանք սիրավեպ ունեն։
Այնուհետև նա ակնկարկել էր, որ հարաբերություններն ավարտվել են, բայց, կարծես թե, նման եզրակացություն անելու համար վաղ է։ Յամալը սոցիալական ցանցերից հեռացրել էր համատեղ լուսանկարները և օգտահաշվի գլխավոր նկարը դրել սև գույն։ Արգենտինացուն, իր հերթին, կասկածում էին Ռեալի նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ հնարավոր սիրավեպում։
Կարծես թե՝ ամեն ինչ տրամաբանական է․ Նիկոլը լայքել էր մադրիդյան ակումբի՝ երիտասարդ արգենտինացու տրանսֆերի վերաբերյալ գրառումը, բաժանորդագրվել վերջինիս սոցիալական ցանցերում։ Ի պատասխան դավաճանության կարող էր լինել միայն սև ֆոն գլխավոր նկարում և բոլոր նկարների հեռացում։
Իսպանիայի հավաքականի վերջին խաղից հետո Աթլետիկի հարձակվող Նիկո Ուիլյամսն ինստագրամում հրապարակեց Յամալի հեռախոսի լուսանկարը, որի էկրանին Յամալի և Նիկոլի համատեղ ֆոտոն էր։ Ուիլյամսը գրել էր․ «Իմ տղան սիրահարված է»։

Այնուամենայնիվ, շարունակում է անհայտ մնալ՝ զույգը միասին է, թե, ամեն դեպքում, Նիկոլը սիրավեպ է սկսել հայրենակցի հետ։