
Ակումբ
Բարսելոնան գրանցեց հերթական ֆուտբոլիստին
Բարսելոնան գրանցել է Ռունի Բարդաղջիին Բարսա Աթլետիկի կազմում։
Diario Sport-ը հաղորդում է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի պահպանման հետ կապված դժվարությունների ֆոնին կատալոնացիները 19-ամյա վինգերին գրանցել են Բարսելոնա Բ-ի խաղացողի կարգավիճակով՝ Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով։
Նշվում է, որ Բարսելոնան նախատեսում է Բարդաղջիին օգտագործել հիմնական թիմում․ շվեդը ցանկացած պահի կարող է ընդգրկվել հայտացուցակում։
Նմանատիպ ձևով էլ Ռեալը գրանցել է Ֆրանկո Մաստանտուոնոյին․ արգենտինացին համարվում է Կաստիլյայի խաղացող։
Այսպիսով, այս պահին դեռ բաց է մնում միայն Հեկտոր Ֆորտի գրանցման հարցը․ սպասվում է, որ պաշտպանն էլ կգրանցվի Բարսելոնա Բ-ի կազմում, եթե մնա ակումբում։