ad-banner-1

Ի՞նչ է սպասվում Մարկ Բեռնալին

Բարսելոնայում մեծ ոգևորություն կա կապված Մարկ Բեռնալի վերադարձի հետ։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Երիտասարդ կիսապաշտպանը երկարատև վնասվածքից հետո պատրաստվում է վերադառնալ խաղադաշտ՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում։

Բարսելոնան շատ զգուշավոր է վերաբերվում Բեռնալի ֆիզիկական պատրաստվածությանը․ Հանսի Ֆլիկը չթույլատրեց նրան մասնակցել ո’չ նախամրցաշրջանի խաղերին, ո’չ էլ Մ-20 Աշխարհի գավաթին։ Ակումբը ցանկանում է, որ ֆուտբոլիստը լիարժեք վերականգնվի՝ առանց վնասվածքը կրկին սրելու ռիսկի։ Սակայն հաշվի առնելով կիսապաշտպանությունում խիստ մրցակցությունը՝ բազմաթիվ ակումբներ փորձում են տաղանդավոր ֆուտբոլիստին ձեռք բերել՝ խաղաժամանակի խոստումով։

Բարսելոնան մերժեց Բետիսի առաջարկը

Տրանսֆերային շուկայի վերջին օրերին տեղեկություններ կան, որ Ռեալ Բետիսը ներկայացրել է Մարկ Բեռնալին վարձակալությամբ ձեռք բերելու առաջարկ, գրում է Diario SPORT-ը։

Սակայն Բարսելոնան այն կտրականապես մերժել է՝ նշելով, որ ցանկանում է ամբողջական վերահսկողություն ունենալ խաղացողի առաջընթացի վրա։

Ինքը՝ Բեռնալը, նույնպես վստահ չէր այդ քայլի հարցում, քանի որ նախընտրում է շարունակել իր զարգացումը հենց Բարսելոնայում։

Միևնույն ժամանակ, նա նոր մրցաշրջանին կմոտենա մի փոքր երկակի զգացումներով։ Չնայած՝ նրան վստահություն են ցույց տվել մարզիչները, այդ թվում՝ Հանսի Ֆլիկը, սակայն ֆուտբոլիստն առաջին թիմի համար չի ստանա։

Պատճառն այն է, որ Բարսելոնան ներկայումս կենտրոնացած է նորեկ Ռունի Բարդաղջիի գրանցման վրա։ Ուստի Բեռնալի ներգրավումը առաջին թիմում կլինի աստիճանաբար և զգուշորեն։

Այնուամենայնիվ, կա վստահություն, որ ժամանակի ընթացքում Բեռնալը կվերգտնի իր լավագույն խաղը և կսկսի մրցել Պեդրիի, Ֆրենկի դե Յոնգի և Գավիի հետ հիմնական կազմի տեղի համար։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել