
Տրանսֆերներ
Բարսելոնան երազում է Ինտերի առաջատարներից մեկի տրանսֆերի մասին
Ըստ El Nacional պարբերականի աղբյուրների՝ կատալոնական գրանդի ղեկավարությունը նախատեսում է հաջորդ տարի պայմանագիր կնքել Ալեսանդրո Բաստոնիի հետ, որի տրանսֆերը կապտանռնագույնների սպորտային տնօրեն Դեկուի երազանքն է։
Բարսայի ոչ կայուն ֆինանսական դրության պատճառով, նրանք ստիպված կլինեն սպասել մինչև 2026 թվականի ամառ։ Բաստոնիի պայմանագիրը ներաձուրիների հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։
Անցյալ մրցաշրջանում 26-ամյա իտալացի կենտրոնական պաշտպանը Ինտերի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 57 հանդիպում։