
Կիսապաշտպանի հարցը փակ է. Ֆլիկի վստահությունը վճռորոշ եղավ
Հանսի Ֆլիկը ամեն գնով պաշտպանում է և թույլ չի տալիս Ֆերմինին և Մարկ Կասադոյին վաճառել։ Նա ուզում է, որ նրանք մնան ակումբում և ինքը կարողանա հույս դնել նրանց վրա։ «Ես, իհարկե, խոսել եմ նրա հետ, – ասաց նա Կասադոյի մասին, – նա չի ուզում հեռանալ, և ես չեմ ուզում, որ նա հեռանա։ Դժվար մրցաշրջան է լինելու, և մեզ բոլոր խաղացողներն են պետք։ Նա մեզ վստահություն է տալիս, և դա այն է, ինչ ես ուզում եմ որպես մարզիչ»։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Գերմանացի մարզչի անսասան պաշտպանությունը անհանգստացրել է Կասադոյի ծառայություններով հետաքրքրված մի շարք ակումբների։ Վերջինս՝ կիսապաշտպանը, ով պնդում է, որ ցանկանում է մնալ, դարձել է պատճառ, որ բանակցություններ վարելու փորձեր չլինեն։ Սակայն նրան մոտ կանգնած մարդիկ սպասում են, թե ինչպես կզարգանա իրավիճակը տրանսֆերային պատուհանի այս վերջին շաբաթում։
Սպորտային տեսանկյունից կասկած չկա․ Ֆլիկը ցանկանում է պահել Կասադոյին։ Սակայն խաղացողի կողմից նկատվել է, որ ակումբի ներսում որոշակի բանավեճեր կան նրա հետագա ճակատագրի շուրջ, որոնք, առաջին հերթին, պայմանավորված են Բարսելոնայի ֆինանսական խնդիրներով։ Ակումբը, ինչպես Ֆերմինի դեպքում, ընդգծում է, որ իրենք կքննարկեն առաջարկները միայն այն դեպքում, եթե խաղացողը խնդրի դա, և մինչ այժմ Կասադոն նման բան չի արել։

Միջազգային կիսապաշտպանի դուռը թակել են մի քանի թիմեր։ Սակայն խաղացողին մոտ կանգնածները ենթադրում են, որ ամեն ինչ դադարել է Ֆլիկի անցյալ ուրբաթ ասուլիսում արված հայտարարություններից և շաբաթ օրը Մարկի մեկնարկային կազմում խաղալուց հետո։ Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին Վեսթ Հեմը և Չելսին, բայց նրանք արդեն սկսել են կիսապաշտպանի այլընտրանք փնտրել։